Baykar թուրքական ընկերությունը սկսել է Ուկրաինայում դրոնների արտադրության գործարանի կառուցումը։ Ձեռնարկությունը կարտադրի ТВ2 կամ ТВ3 տիպի Bayraktar անօդաչուներ։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Հալուք Բայքարը Reuters գործակալությանը Սաուդյան Արաբիայի սպառազինությունների ցուցահանդեսում։
Նրա խոսքով՝ գործարանը կառուցվում է Կիեւի մոտ։
«Մեր գործարանը կառուցվում է։ Մեզ հարկավոր է մոտավորապես 12 ամիս, որպեսզի ավարտենք շինարարությունը, եւ այդ ժամանակ մենք կանցնենք ներքին աշխատանքներին, սարքավորումների տեղակայմանը եւ կազմակերպչական կառույցին։ Գործարանը մեծ է, մենք նախատեսում ենք վարձել մոտ 500 մարդ»,- ասել է նա։
Հալուք Բայրաքթարը ընդգծել է, որ նոր գործարանը կկարողանա արտադրել տարեկան մոտ 120 միավոր TB2 կամ TB3 տիպի անօդաչու։ Այդ ծրագրերը ընթանում են ամբողջ թափով, եւ ոչինչ դրանք կանգնեցնել չի կարող։