Սեպտեմբերի 1-ին տեղի Է ունեցել «Գազպրոմ»-ի կողմից «Սիբիրի ուժը» գազամուղի շինարարությունն սկսելու հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը: Խողովակների առաջին եռակցումը տեղի Է ունեցել Յակուտսկի մերձակա Ուս Խատին գյուղի շրջանում:
Արարողությանը մասնակցել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք սկսում ենք աշխարհում ամենախոշոր շինարարական նախագիծը: Բայց բանը ռեկորդները չեն, այլ այն, որ սա չափազանց կարեւոր նախագիծ Է թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար»,-ասել Է Պուտինը:
«Սիբիրի ուժը» գազամուղը նախատեսված Է Յակուտսկի եւ Իրկուտսկի գազը ներքին շուկային մատակարարելու եւ Չինաստան արտահանելու համար: