ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի խողովակաշարային տրանսպորտի սխեմայի նոր տարբերակը, փոխանցում է lenta.ru-ն:

 

 

Փաստաթղթում ներառվել են օբյեկտներ, որոնք նախատեսվում է կառուցել, ինչպես նաև, որոնք ենթակա են վերակառուցման: Սխեմայի մշակման ժամանակ հաշվի է առնվել մինչև 2020 թվականը նավթային ոլորտի զարգացման նախագիծը և մինչև 2030 թվականը գազային ոլորտի զարգացման նախագիծը: Նոր սխեմայում ներառվել են «Թուրքական հոսք», «Սիբիրի ուժ», «Ալթայ» և Կրասնոդարի երկրամաս-Ղրիմ գազամուղները:

 

 

«Թուրքական հոսքը» նախատեսված է ռուսական գազը Հարավային Եվրոպա և Թուրքիա մատակարարելու համար, իսկ «Սիբիրի ուժը»' Չինաստան: