Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենի կոմբինատի ջրերը բացեն թողնվել, ինչի հետևանքով ջրալցվել և վնասվել են մոտակա այգիները:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետը և ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետը, Ագարակի քաղաքապետը, բնապահպանության բաժնի պետը:

 

Ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ վնասվել է կոմբինատի պոչամբարի պատվարը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ջրի արտահոսք:

 

Կապ է հաստատվել կոմբինատի գլխավոր տնօրենի հետ, ով հայտնել է, որ պոչամբարը գործում է բնականոն ռեժիմով, պատվարի վթար տեղի չի ունեցել, հոսող ջուրը թունաքիմիկատներ չի պարունակում:

 

Պարզվել է, որ պոչամբարի մոտակայքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով պոչամբարից մշտապես հոսող ջրագիծը փոխել է իր հունը և ողողել մոտակա հինգ այգիները: