Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում բուռն բողոքի ակցիաներ են: Ակցիաների արդյունքում ԶՊՄԿ ՓԲԸ-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են:
Աշխատակիցները բողոքում են անձի իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության սահմանափակման և աշխատավարձերի իջեցման հետ կապված:
Ինչո՞ւ հենց հիմա, մեր հարցին բողոքող քաղաքացիներից մեկն պատասխանեց, որ հիմնական գործող լծակները եղել են Հանրապետական կուսակցությանը: Տարիներ ի վեր մարդիկ լարված մթնոլորտում են աշխատել և հնարավորություն չեն ունեցել նախորդ կառավարության օրոք արտահայտել իրենց կարծիքներն ու բողոքները, իսկ ցանկացած արտահայտում հանգուցալուծվել է ընդհուպ մինչև աշխատանքից հեռացում:
«Վարչապետի փոփոխությունից հետո ժողովուրդը նոր թափ է առել և որոշել է իր իրավունքներին տեր կանգնել: Հաղթահարելով վախի մթնոլորտը ̀ գործադուլ են հայտարարել, որի պատճառով կոմբինատի աշխատանքը դադարեցվել է:
Պահանջում են ղեկավարության փոփոխություն և աշխատանքային պայմանների բարելավում»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ այժմ ԶՊՄԿ ՓԲԸ տնօրենը Մհեր Պոլոսկովն է, ով, ըստ որոշ տեղեկությունների, խոստացել է վաղը առավոտյան ժամը 10-ին հանդիպել կոմբինատի աշխատակիցների հետ: