ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստոում հաստատեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հնարաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ներկայացված ժամանակացույցի' համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու և հանրային իրազեկումների նպատակով հանրաքվեի դրվող սահմանադրության նախագիծը պետք է հրապարակվի մինչև 2015 թվականի հոկտեմբեր 17-ը:

 

Հանրաքվեի քարոզչության ժամանահատվածն սկսվում է 2015 թվականի հոկտեմբերի 10-ից և ավարտվում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին:

 

Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները' անկախ սեփականության ձևից, իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հրապարակեն հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Հետևաբար, ժամկետը լրանում է 2015 թվականի հոկտեմբերի 19-ին:

 

Տեղամասերը կկազմավորվեն մինչև 2015 հոկտեմբերի 22-ը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն տեղամասային կենտրոննում քվերակությունից 40 օր առաջ' 2015 թվականի հոկտեմբերի 17-ին:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին: