Անկարայի երկաթուղային կայարանի մոտ Թուրքիայի ոստիկանությունն իրականացրել է կասկածելի փաթեթի պայթյուն, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով CNN Turk հեռուստաընկերությանը:

 

Ինչպես պարզվել է, ահազանգը կեղծ է եղել. փաթեթի մեջ սնունդ էր:

 

Երեք օր առաջ Անկարայում հակառազմական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի իշխանություններն Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են «Իսլամական պետության» գրոհայիններին: