Թուրքիայի ոստիկանությունը Անթալիայի միջազգային օդանավակայանում սպանել է բանտից փախած բանտարկյալի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, բանտարկյալը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին:

 

Օդանավակայանում հերթապահություն իրականացնող ոստիկանները նկատել են կասկածելի անձի, ով դուրս գալով օդանավակայանից, պատրաստվում էր նստել ավտոմեքենա: Նրան հրամայել են կանգ առնել, բայց անհայտ անձը չի ենթարկվել ոստիկանության պահանջներին: Նա դուրս է թռել ավտոմեքենայից և փորձել է փախչել: Ոստիկանները նրա ուղղությամբ կրակ են բացել, որի հետևանքով նա մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը բանտից փախած բանտարկյալ է: