«Արքայական ակումբի» նախկին ավագ Ռաուլը ներկայիս թիմի՝ «Նյու Յորք Կոսմոսի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ նոյեմբերին կլքի մեծ ֆուտբոլը: Այս մասին տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:
Չնայած այն բանին, որ Ռաուլը դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց, ամենայն հավանականությամբ, նա կհեռանա այս աշնանը:
38-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին: