Կատալոնական «Բարսելոնայի» 36-ամյա պաշտպան Կարլես Պույոլը որոշել է ավարտել կարիերան: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ դեռևս երկու տարի ուժի մեջ է, սակայն այն կխզվի երկկողմանի համաձայնությամբ:
Կարլես Պույոլը «Բարսելոնայի» կազմում 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է երկրի գավաթի խաղարկությունում, երեք անգամ' Չեմպիոնների լիգայում, հինգ անգամ' Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում, երկու անգամ' ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում և երկու անգամ էլ աշխարհի ակումբային առաջնությունում: