Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Միկան» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»:
Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:
Մեկնարկից 28 րոպե անց գոլ հեղինակեց Նարեկ Բալայանը, իսկ 65-րդ րոպեին Մուհամեդ Կաբայի գոլը Գյումրիի թիմին փրկեց պարտությունից: