
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղը «Միկայի» և «Բանանցի» միջև:
Հանդիպումն ավարտվեց «Բանանցի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Դաշտի տերերի կազմում 35-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ալեքսը, իսկ «Բանանցի» կազմում աչքի ընկան Լյուբոշ Հանզելը և Արամ Լոռեցյանը:
Նշենք, որ թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին։