Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ալաշկերտին»:
Երևանյան թիմը պարտվեց նվազագույն՝ 0:1 հաշվով: Հանդիպման միակ գոլը խփեց Հեբեր Արաուխոն։
Թիմերից երկրորդ խաղակեսի միջնամասում հեռացվեցին մեկական ֆուտբոլիստներ. «Բանանցի» կազմում կարմիր քարտ ստացավ Կլաուդիո Տորեխոն, իսկ «Ալաշկերտի» կազմում խաղադաշտից հեռացվեց Խորեն Վերանյանը: 8 րոպե անց «Ալաշկերտը» մնաց 9 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստանալու համար հեռացվեց նաև Գագիկ Պողոսյանը:
Նշենք, որ պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 12-ին։
Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Միկան» ու «Գանձասար-Կապանը», որոնց առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի16-ին։