Այսօր պարզ դարձավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մյուս մասնակիցը:
Եզրափակչի ուղեգրի համար պայքարեցին «Բանանցը» և «Գանձասարը»:
Հանդիպման 11-րդ րոպեին Արմեն Տատինցյան (ինքնագոլ) օգնեց «Բանանցին» հաշվի մեջ առաջ անցնել, 26-րդ րոպեին Հայրապետ Ավագյանը պատասխան գոլը հեղինակեց:
Երկու խաղերի արդյունքում եզրափակչի ուղեգիր նվաժեց «Գանձասարը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաև «Փյունիկը»: