Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անսպասելի հանդիպումը կարող է նշանակել, որ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական համաձայնությունը հնարավոր է ձեռք բերվի մոտ ապագայում, գրում է Chicago Tribune թերթը:

 

Այդ համաձայնագրի պայմանները դեռևս անորոշ են մնում: Հոդվածի հեղինակը գտնում է, որ Մոսկվան կամ ձգտելու է իր վաղեմի դաշնակից Ասադի տապալմանը, կամ փորձելու է հասնել համաձայնության՝ լիազորությունների սահմանազատման վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը նշել է, որ ռուսական ռազմական գործողությունն օգնեց կանգնեցնել ահաբեկչության տարածումը տարածաշրջանում:

 

Այնուամենայնիվ, հարցը, թե որքան երկար Ռուսաստանը կշարունակի կիրառել օդային հարվածներ, մնում է բաց: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի վերլուծաբան Դմիտրի Տրենինը նշել է, որ «Պուտինը չի պատրաստվում այնտեղ ընդմիշտ պայքարել»:

 

Այլ փորձագետներ կարծում են, որ երկու նախագահների հանդիպումը նշանակում է այն, որ Ռուսաստանը անզիջողաբար կաջակցի Բաշար ալ-Ասադի իշխանությանը: