Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն «Իսլամական պետություն» խմբավորման սպառնալիքի պատճառով կոչ է արել ամրապնդել ԱՊՀ-ի սահմանները, հատկապես՝ Միջին Ասիայում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Նրա խոսքով՝ մոտ տասնյակ խմբավորումներ, որոնք ներառված են ԻՊ-ի կազմում, բաղկացած են ՌԴ-ի, Ուկրաինայի, Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներից:

 

«Մոտ 10 խմբավորում բաղկացած է Ռուսաստանի, Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի շրջանի երկրների քաղաքացիներից»,-ասել է Բորտնիկովը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության ու հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստի ընթացքում: