Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բանակը սկսել է շփման գծից զենքի դուրս բերման գործընթացը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Ընթացքին հետևում են ԵԱՀԿ-ի և մոնիտորինգի ու համակարգման համատեղ կենտրոնի ներկայացուցիչները:

 

 

Նշվում է, որ այսօր աշխարհազորայինները ծրագրում են դուրս բերել Ռապիրա հակատանկային համակարգի 15 միավոր: