Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինները, Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումները հետ են քաշել ուկրաինական զորքերի հետ շփման գծից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շտաբում:

 

«Աշխարհազորի զորախմբերը, պայմանավորվածություններին համապատասխան, հրետանային ստորաբաժանումների հետքաշում են իրականացնել կողմերի շփման գծից»,-հայտարարել են շտաբում:

 

Լուգանսկի մարզում ուկրաինացի ուժայինները նույնպես ձեռնամուխ են եղել ավելի վաղ զբաղեցրած դիրքերից ռազմական տեխնիկայի ու հրետանու մասնակի հետքաշմանը:

 

Կիեւի իշխանությունները եւ Դոնբասի աշխարհազորայինները Մինսկում բանակցություններ են վարում Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: Սեպտեմբերի 5-ին նրանք համաձայնեցրել են հրադադարը եւ տարածաշրջանի կարգավիճակին վերաբերող մի շարք հարցեր, իսկ սեպտեմբերի 15-ին դրա իրագործման համար մշակել են ինը կետից բաղկացած հուշագիր: Այն պայմանավորվածություններ Է ներառում համընդհանուր հրադադարի, շփման գծում անվտանգության գոտու ստեղծման, այդ գոտուց եւ բնակավայրերից ծանր սպառազինությունների դուրսբերման եւ ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության ծավալման մա սին: