«Բոկա Խունյորսը» Արգենտինայի առաջնության 29-րդ տուրում նվազագույն հաշվող հաղթել է «Տիգրեին»: Հանդիպման միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակել է Ֆաբիան Մոնսոնը:
Արդյունքում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ «Բոկա Խունյորսը» 64 միավորով անհասանելի դարձավ մյուս թիմերի համար և վաղաժամ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը:
Սա ակումբի 31-րդ տիտղոսն է: