Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ է վերցրել «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը:

 

 

«Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Դատարանը կալանքի տակ է վերցրել նրան: Ութ մարդ է մահացել դեպքից: Ամբողջ օրը զբաղված ենք դեպքի հարցերով»,- տեղեկացրեց Ռաֆիկ Պապյանը: