
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ, հաղորդում է Dogan-ը:
Ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ G20 գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Ձերբակալման մանրամասները չեն հաղորդվում:
G20 գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Թուրքիայի Բելեկ քաղաքում: