ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը վտանգ է ներկայացնում համաշխարհային կարգի համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Նա Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու մեջ, Բալթիայի երկրներին վախեցնելու փորձի և Սիրիայում քաղաքացիական պատերազմի երկարաձգմանը նպաստելու մեջ:

 

Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ առավել լուրջ գործոն են հանդիսանում Ռուսաստանի կողմից, միջուկային զենքի գործածման հնարավորության մասին հայտարարությունները, ինչը հարցրեր է առաջացնում Մոսկվայի' ռազմավարական կայունությանը հակված լինելու հետ կապված:

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի դեմ պատերազմի, սակայն պետք է հարմարվեն այն բանին, ինչն ինքն անվանեց Մոսկվայի ագրեսիվ գործողություններ: