Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, խարդախության համար 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը և մեկ այլ դատապարտյալ Փայլակ Խանամիրյանը դադարեցրել են հացադուլը: «Այս պահի դրությամբ' երեք դատապարտյալ է շարունակում հացադուլը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

Հացադուլ հայտարարած դատապարտյալները դժգոհում են, որ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը մերժում է իրենց դիմումները: