Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեծ հավանականությամբ իրանական գազ կմատակարարվի Վրաստան: Նրա կարծիքով' շատ կարեւոր է Իրանի հետ առավելագույն ամուր կապեր եւ խորն առեւտրային հարաբերություններ հաստատելը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
«Մոտ երկու շաբաթ առաջ ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ: Մենք պետք է ամեն կերպ հոգ տանենք այն մասին, որպեսզի առավելագույն ամուր եւ խոր առեւտրային հարաբերություններ հաստատենք Իրանի հետ: Դուք պետք է իմանաք, որ Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը են մեզ շատ պետք: Շատ հետաքրքիր կլինի, եթե նաեւ իրանական գազը մտնի Վրաստան, եւ ես կարծում եմ, որ մեծ հավանականությամբ այդպես էլ կլինի», -հայտարարել է Իվանիշվիլին եւ ընդգծել, որ չի կարող խոսել մանրամասների մասին, քանի կառավարությունն ինքը չհանրայնացնի հարցերը: