Քրդական փեշմերգա աշխարհազորայիններն Իրաքում հարձակում են սկսել «Իսլամական պետության» դիրքերի վրա, հայտնում է Reuters-ը:
Նոր գործողության շրջանակներում քրդերը մտադիր են ազատագրել Հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքը: Քաղաքը գրավել են իսլամիստները 2014 թ. վերջին:
Հարձակումն աջակցում են ԱՄՆ-ի և կոալիցիայի օդային հարվածները: Նշվում է, որ Սինջարն ԻՊ-ի ռազմավարական կետն է, որը Իրաքում և Սիրիայում միացնում է իրենց երկու գլխավոր բաստիոնները՝ Մոսուլը և Ռաքքան: