Այսօր Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ քաղաքացիներն ակցիա են անում՝ ի պաշտպանություն Երեւանի այդ հուշարձանի, որը կառուցապատում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն: Երբ քաղաքացիները սկսել են ակցիան, տարածք են եկել բազմաթիվ հաստավիզներ եւ սկսել անպատվել ակցիայի մասնակիցներին ու լրագրողներին, տեղալով հայհոյանքներ ու խորհուրդ տալով «սիկտիր լինել»: Այս մասին գրում է lragir.am:
Ոստիկանները նրանց մի կողմ են քաշել: Ի դեպ, ակցիայի մասնակիցների դեմ են դուրս եկել նաեւ այդ տարածքի բնակիչները, ովքեր գոհ են կառուցապատումից: Նրանք ասում են, որ վերջապես ազատվել են «կռիսանոցից»:
Նշենք, որ Փակ շուկայի կառուցապատումն ընթանում է անօրինական, Երեւանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունն անզոր են, որի մասին հայտարարել են հենց իրենք:
Սամվել Ալեքսանյանի «տղերքը» եւ տարածքի բնակիչները համատեղ հարձակումներ են գործում ակցիայի մասնակիցների վրա, քաշքշում, պատռում պաստառները: Այս տղերքին լրագրողները հիշում են Մալաթիայի ընտրություններից: Բացի այդ, կանայք են բերվել տարբեր տեղերից, որոնք նույնպես ագրեսիվ են պահում իրենց: Այս կանանց նույնպես լրագրողները հիշում են ընտրություններից:
Մանրամասներն` այստեղ: