Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հարձակման է անցել»: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը՝ վկայակոչելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

 

Վրացի գործիչն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ղեկավարությունն այսպես կոչված դաշինքի պայմանագիր է ստորագրել Աբխազիայի հետ, քանի որ մտադիր է բռնազավթում իրականացնել Եվրոպայի ռազմավարական կարևորության շրջանում՝ Աբխազիայում:

 

«Աբխազիայի ծովափի երկարությունը 250 կմ է: Վրաստանի այս գեղեցիկ անկյունում մի քանի նավահանգիստ ու գեղեցիկ բնություն կա: Աբխազիան ոչ միայն Վրաստանի կարևոր մասն է, այլև ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար:

 

Իսկ Պուտինի՝ Սուխումի առաջնորդի հետ պայմանագրի ստորագրումը կարելի է գնահատել որպես Վրաստանի պատմական տարածքը բռնազավթման ենթարկելուն ուղղված քայլ»,- ասել է նա:

 

ՌԴ-ն ու Աբխազիան վերջերս ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։