Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն միայն 3 մարդ է փորձում քննադատել` Պուտին-Մեդվեդև զույգը, Իվանիշվիլինև Չախալյանը. մեջբերում է Грузия-Online-ը:

 

«9 տարի առաջ այստեղ նույնիսկ դրոշ չէր ծածանվում, իսկ հիմա նայեք, թե վրացական դպրոց ենք մենք ստեղծել: Վրացերեն լեզվի ուսուցիչներ ենք բերել, և երեխաներն այստեղ խոսում են վրացերեն, և որ ամենակարևորն է վրացական ինքնագիտակցություն ենք ձևավորել: Այստեղ մեծ երկաթգծային նախագիծ ենք գործարկել:

 

Իրոք, Ախալքալաքը վերադարձել է Վրաստանի իրավասությունների տակ, իսկ Թբիլիսիում դա ոչ ոք չի նկատում, իսկ ես էլ ախր գիտեմ, թե ինչ է կատարվել: Իսկ այսօր այս ավազակն է հայտնվել, այս Չախալյանը և նրա հռետորաբանությունը համապատասխանում է իշխանությունների հռետորաբանության հետ: Պարզվում է' ես քանդում էի այս երկիրը, երբ այստեղ երկաթուղի էի կառուցում:

 

Նա ասում է` դատեք Սաակաշվիլիին: Այո, Սաակաշվիլին դատել է ուզում աշխարհում 3 մարդ` Պուտին-Մեդվեդևը, Իվանիշվիլին և Չախալյանը: Դա ձեզ ոչինչ չի՞ հուշում: Կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին ազատվել այս անջատողականներից: Վրաստանի անվտանգությունը չարժե զոհաբերել անձնական մաղձին, ատելությանը և օտար պետության պատվերներին: Սա իմ վերջին նախազգուշացումն է: Մի' տարեք մեզ դեպի Շևարդնաձեի ժամանակաշրջանի քաոսը»,-ասել է Սաակաշվիլին: