Գերմանիայի հարավային Վալլենֆելս քաղաքի մասնավոր տներից մեկում 7 նորածնի դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ երեխաներից մեկի դին հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը, իսկ դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են ևս մի քանի աճյուն:
Մահացած երեխաների մարմինները կհետաքննեն դատաբժշկական փորձագետները:
Ոստիկանությունը հայտնում է, որ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ: