Գերմանիայի Լոյնա քաղաքում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային հող)' երկրի կենտրոնական հատվածում, այսօր, ենթադրաբար, 2-րդ Համաշխարհային պատերազմից մնացած քիմիական զենք է հայտնաբերվել. տեղեկացնում է տեղի ոստիկանությունը, մեջբերում է ИТАР-ТАСС-ը:

 

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մարտական զենքի ոչնչացմամբ զբաղվող մասնագետները: Նախնական վարկածի համաձայն' տեղի է ունեցել թունավոր գազի արտահոսք: 300 մետր շառավղով բոլոր բնակիչները տարհանվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: