Գերմանիայի Այզենհորն քաղաքի մանկապարտեզներից մեկի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 45 կգ զենք-զինամթերք. գրում է Associated Press-ը:

Տեղական կառավարման մարմինների խոսքերով՝ սպառազինությունները հայտնաբերվել են մանկապարտեզի աշխատակիցների կողմից, որոնց ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ երեխաները խաղում են փամփուշտի դատարկ պարկուճներով: Նրանք այդ պարկուճները գտել էին պարտեզի բակում:

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 10 նռնակ և հազար փամփուշտ: Դրանից հետո հատուկ մասնագետներ են կանչվել, ովքեր չեզոքացրել են զենքը: Նրանք նշել են, որ հայտնաբերված զենքերը վտանգ չեն ներկայացնում երեխաների կյանքի համար: