Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 13-ին այցելել է ոստիկանության զորքերի 1031 զորամաս՝ աշխատանքային այցերի ծրագրի շրջանակում և զորամասի կազմավորման տասներորդ տարեդարձի առթիվ:

 

 

Ոստիկանության պետն անդրադարձել է զորամասի կայացման ընթացքին և անձնակազմի մարտավարա-մասնագիտական պատրաստականությանը:

 

 

Այնուհետև հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ներկայացրել են ցուցադրական վարժանքներ՝ զինված հանցախմբի վնասազերծում, հատուկ գործողությունների համալիր, ձեռնամարտի հնարքներ՝ զուգորդված սառը զենքի ու հրազենի կիրառման հետ, ուժային վարժություններ:

 

 

Ցուցադրական ելույթներից հետո Վլադիմիր Գասպարյանը ծանոթացել է զորամասում կատարված հիմնանորոգման աշխատանքներին:

 

 

Վլադիմիր Գասպարյանը և բարձրաստիճան սպաները ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում, 88-ի երկրաշարժի ժամանակ և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշապատին:

 

 

Զինծառայողների հետ հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել հատուկ նշանակության զորամասի պատրաստականությունը և զինծառայողների մասնագիտական կարողությունները: