ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ դեկտեմբերի 13-ինայցելել է Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս և ներկա եղել մարտավարամասնագիտական վարժանքներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին:
Վարժանքի ընթացքում արագ արձագանքման խմբերը ներկայացրին հանրային տարածքում զինված խմբի ծրագրերը խափանելու և ապօրինի զինյալներին վնասազերծելու գործողություններ:
Վարժանքի ավարտին ներկայացվեց ձեռնամարտի հնարքների համալիր:
Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական, կամային, մարտավարամասնագիտական պատրաստականությունը և կարևորեց Զորքերի դերը հասարակական կարգի ապահովման ու հանրային անվտանգության պահպանման գործում:
Ոստիկանության պետը շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զինծառայողների կենցաղի և մասնագիտական պատրաստության պայմաններին, ստուգեց ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքի արդյունքները:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ուղեկցող սպաների և ոստիկանության զորքերի հրամանատարության ու զինծառայողների հետ, մասնակցեց զինվորական ճաշի»: