Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ Երևանից մինչև Հանրապետության հեռավոր ու մոտ շրջաններ, պետական բուհերից մինչև մասնավոր կրթօջախներ:

 

Օրվա կապակցությամբ 300 ուսանող Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակ է ստացել: Երիտասարդներից յուրաքանչյուրին Գագիկ Ծառուկյանը 100.000-ական դրամ ու պատվոգիր է հանձնել:

 

Այս լուրը, փաստորեն, որոշակի շրջանակների հանգիստ չի տալիս: Գ. Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից, հայտարարել, որ այլևս չի զբաղվում դրանով և ընդլայնում է բարեգործության շրջանակները: Էլ ի՞նչ պետք է անել, հեռանալ բոլոր ոլորտների՞ց: Առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող մեր երկրում ցանկացած ներդրման կրճատումն ավելի է նվազեցնում երկրում օրեցօր ահագնացող աղքատության շեմը: Երիտասարդներին աջակցելու, ոգևորելու Ծառուկյանի այս քայլը պետք է միանշանակ դրական գնահատել, այլ ոչ թե զբաղվել պոպուլիզմով:

 

Ծառուկյանը այսպես թե այնպես այլևս իշխանությունների հետ խնդիր չունի, հետևաբար կարող է հանգիստ վայելել իր ունեցվածքը: Սակայն մարդը փորձում է հասարակությանն օգտակար լինել իր սեփական միջոցներից: Չենք օգնում, ուրեմն գոնե պետք է չխանգարենք:

 

Իսկ այդ օգնության կարիքը, ցավոք, Հայաստանը շատ ունի:

 

Արամ Հակոբյան