Երևանի Վարդանանց փողոցի 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել մի քաղաքացու ուղղությամբ, ով տեղում մահացել է:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով' սպանվածը հայաստանյան բանկերից մեկի իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն էր, իսկ նրա վրա մահացու կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում