Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սպանել են քրդամետ հայտնի իրավաբան Թահիր Էլչիին: Անհայտ անձինք կրակել են նրան՝ լրագրողներին մոտենալու ժամանակ: Ստացված վնասվածքներից Էլչին մահացել է հիվանդանոցում:

 

 

Սակայն, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, չպետք է բացառել, որ փաստաբանին սպանել են Քրդստանի աշխատավորական կուսակցության մեջ մտնող՝ «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդության շարժման» զինյալները:

 

 

Հայտնի է, որ քրդամետ փաստաբանը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը: Նա ձերբակալվել է նաև հոկտեմբերի 20-ին՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու հետ կապված: Մասնավորապես, Էլչին հայտարարում էր, որ խմբակցությունն ահաբեկչական չէ: Նրա ձերբակալումից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմնակիցները դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով ազատ արձակել նրան: