Սիրիայում ԴԱԻՇ-ի շարքերը համալրվել են Թուրքիայից երկու հազար ծայրահեղականներով: Բացի այդ, ահաբեկիչներին հանձնվել է ավելի քան 120 տոննա զինամթերք, ինչպես նաև մոտ 250 ավտոմեքենա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը, տեղեկացնում է lifenews-ը:
«Նավթամթերքների վերավաճառքից ֆինանսական հոսքերն ուղղված են ոչ միայն Թուրքիայի վերին ռազմաքաղաքական ղեկավարության հարստացմանը: Նրանք մեծ ծավալներով վերադառնում են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ զենքի, զինամթերքի և տարբեր մաստերի վարձկանների տեսքով: Միայն վերջին շաբաթում Թուրքիայի տարածքից ԴԱԻՇ-ի և «Ջեբհադ ան-Նուսրա»-ի շարքերը համալրվել են 2 հազար զինյալներով, ավելի քան 120 տոննա զինամթերքով և մոտ 250 միավոր տրանսպորտային միջոցներով», - ասել է Միզինցևը: