Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մեջ մտնող պետությունների շուրջ երկու հազար քաղաքացիներ են Սիրիայում պատերազմում որպես օտարերկրացի վարձկաններ: Այս մասին ապրիլի 28-ին հայտարարել Է Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրքհալտերը, երկիր, որն այս տարի նախագահում Է ԵԱՀԿ-ում: Նա ելույթ Է ունեցել Շվեյցարիայի Ինտեռլակեն քաղաքում անհաբեկչության հիմնախն դրին նվիրված խորհրդաժողովում:

 

«Ըստ գնահատումների՝ ԵԱՀԿ-ի անդամ երկրների շուրջ 2 հազար քաղաքացիներ՝ որպես օտարերկրյա վարձկաններ, այս պահին ներքաշված են սիրիական հակամարտության մեջ»,- ասել Է Կազմակերպության նախագահը, կազմակերպություն, որը միավորում Է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 57 երկրներ:

 

Օտարերկրացի վարձկանների հարցն այն երեք թեմաներից մեկն Է, որը Շվեյցարիան գլխավորների թվում Է նշել ներկայիս երկօրյա խորհրդաժողովում: Մյուս երկու թեմաներն են՝ առեւանգում փրկագին ստանալու համար եւ մարդու իրավունքների պահպանման հարցերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: