Աշխարհի 80 երկրներից շուրջ 15 հազար մարդ Է մեկնել Սիրիա եւ Իրաք, անդամագրվելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման եւ արմատական ահաբեկչական այլ կազմակերպությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցը, որի բովանդակությունըհայտնի Է դարձել լրագրողներին:

 

Ինչպես ասված Է զեկույցում, ծայրահեղականների շարքերը համալրածների թվում կան այն երկրներից սերվածներ, որոնք նախկինում երբեք չեն բախվել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված խնդիրների: Նրանց շարքին կարելի Է դասել Չիլիի, Նորվեգիայի եւ Մալդիվյան Հանրապետության քաղաքացիներին: «Կան նաեւ այն բանի օրինակներ, որ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից ժամանած զինյալները համատեղ գործողություններ են իրականանում»,-նշվում Է զեկույցում:

 

«Ալ Քաիդա» խմբավորման ակտիվության անկումը, զեկույցի տվյալների համաձայն, հանգեցրել Է արմատական տրամադրությունների աճի եւ ավելի հզոր ահաբեկչական խմբավորումների ստեղծման, ինչպես, օրինակ, ԻՊ-ն: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ մյուս երկրներում ահաբեկչական գործողությունների կազմակերպումը գերակայություն չԷ այդ խմբավորումների համար: Սակայն ներկայում ռեկորդային թվով երկրներ կարող են բախվել այն զինյալներից բխող սպառնալիքին, որոնք հայրենիք են վերադառնում Իրաքում եւ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: