Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի մեղադրանքները՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից նավթի գնման հետ նման են խորհրդային պրոպագանդայի, հաղորդում է Reuters-ը:
«Սառը պատերազմի ժամանակ գործում էր Խորհրդային քարոզչության մեքենա: Ամեն օր այն սուտ էր ստեղծում: Առաջին հերթին, նրանք ինքներն էին հավատում դրան և ակնկալում, որ ողջ աշխարհը նույնպես կհավատա նրանց»,- ասել է Դավութօղլուն:
Նախարարի խոսքով՝ ոչ ոք կարևորություն չի տալիս այդ քարոզչությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի վարչապետը հերքում է ԻՊ-ից նավթի գնման վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքները: