Քիչ առաջ մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի և Ընդդիմության միասնական շտաբի հանրահավաքը:
21.19
Նստացույցը շարունակվում է:
21.05
Երթն ավարտվեց: Ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ:
20.35
Երթից հետո ելույթ ունեցավ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, վերջինս ևս անդրադարձավ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և ասաց, որ Սերժ Սարգսյանը «Ժառանգությանը» մեղադրել է, որ կարող են ատերազմ հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին,և ասաց.
«Մենք պատերազմ հայտարարողը չենք։ Պատերազմը մեզ հայատարարել են Թուրքիան և Ադրբեջանը , բայց ամենացավալին այն է, Սերժ Սարգսյան, հենց դու ես մեր ժողովրդին պատերազմ հայատարարել։ Դու ինքդ ես այսօր օսմանյան կայսրի նման դաժան վերաբերվում մեր ժողովրդի հետ: Ես այսօր շատ տխուր եմ, շատ հուզված ու մտահոգ, որովհետև մենք կորցնում ենք մեր այս փոքրիկ հայրենքիը, որից մի բուռ է մնացել»:
20.24
Ցուցարարները փոխեցին երթուղին նրանք ցանկացան բարձրանալ դեպի Բաղրամյան 26: Ոստիկանները փակեցին ցուցարարների ճանապարհը, վերջիններս ստիպված եղան ետ վերադառնալ:
20.04
Մեկնարկել է երթը: Երթի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց:
20.01
Բախում տեղի ունեցավ Րաֆֆի հովհաննիսյանի և Վալերի Օսիպյանի միջև:
19.47
Ելույթ ունեցավ Ժիրայր Սեֆիլյանը:
19.25
Ազատության հրապարակում լարված մթնոլորտ է: Ժիրայր Սէֆիլյանը առաջարկեց վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Հրմշտոց է սկսվել ցուցարարների և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև:
18.25
Ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինս անդրադառնալով Սերժ Սարգսյանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց. ««Ժառանգությունը և ես, չգիտեմ պատիվ, թե անպատվություն ապրեցինք երեք անգամ մեր անունը ընթերցելով, լսելով: Շնորհակալություն այդ ուշադրության համար, թող վերլուծաբանները մեկնաբանեն, թե դա ինչ է նշանակում»։