Քիչ անց կմեկնարկի ՀԱԿ-ի ՀԺԿ-ի համատեղ հանրահավաքը, որոնց միացան նաև «Նոր Հայաստան» շարժման անդամները, ովքեր գալիս էին ԿԸՀ-ից.

 

 

 21:01

«Ոչ»-ի ճակատի և «Նոր Հայաստան» փրկության ճակատի համատեղ երթը ավարտեց:

Երթն անցավ առանց միջադեպերի, ավարտեց Ազատության հրապարակում: Այս գիշեր ևս «Նոր Հայաստանը» կշարունակի նստացույցը, իսկ դեկտեմբերի 10-ին՝ 13:00-ին, «Նոր Հայաստան»-ը կմիանա ՀԱԿ-ի կողմից ամեն տարի կազմակերպվող մարդու իրավունքների պաշտպանության երթին: Հաջորդ օրը ժամը 15:00-ին հանրահավաք է հրավիրել «Նոր Հայաստան»-ը և նույնպես «Ոչ»-ի ճակատին հրավիրել է միանալ իրենց:

 

 

 19.47

Մեկնարկել է ՀԱԿ, ՀԺԿ և «Նոր Հայաստան» շարժման համատեղ երթը:

 

 

19.20

«Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցավ զանգվածային խախտումներով։ Գործի դրվեց կեղծիքների ողջ զինանոցը, հանրաքվեն ցույց տվեց, որ այս իշխանությունը և արդար ընտրությունները անհամատեղելի են»,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

 

 

18.34

Ելույթով հանդես եկավ Արամ Մանուկյանը, վերջինս նշեց, որ երեկ Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ մի արգելք, սպառնալիք, կաշառք ու խոչընդոտ, ոչ մի ահաբեկում իր կամքի վրա ազդել չի կարող:

 

 

«Այս հաղթանակը մնալու է Սերժ Սարգսյանի կոկորդին, հարամելու ենք: Ապրեք, որ այսպես նամուսով կանգնել եք, անկոտրում պահել ձեր ձայները, շնորհակալ եմ ժողովուրդ, ապրեք»,- ասաց Մանուկյանը: