Ուկրաինայի Լուգանսկի շրջանում արդեն 6 ժամ է, ինչ շարուրակվում են լարված մարտերը. բնակիչները լքում են իրենց տները: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Լուգանսկի սահմանապահ ծառայությանը:
«Մարտերը սկսվել են հունիսի 2-ի վաղ վաղ առավոտյան: Ուկրաինայի Լուգանսկի շրջանի սահմանապահ ջոկատն առավոտյան ժամը 04։00-ին ենթարկվել է զինյալների մի քանի հարձակման. կան բազմաթիվ վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղացիները շտապում են լքել իրենց բնակատեղիները, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, փախստականներով ավտոբուսները չեն կարողանում դուրս գալ տարածքից: