«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հայտարարել են, որ Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում հարձակումն իրականացրել են իրենց երկու հետևորդները, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ հարձակմանը մասնակցել է խմբավորման երկու հետևորդ: Տվյալ հայտարարությունն արվել է օնլայն ռադիոեթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ը խոստովանել է Կալիֆորնիայի հրաձգության մեջ իր անուղղակի պատասխանատվությունը: