armnoc.am  Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալը զույգը Զագրեբի մրցաշարում դարձավ բրոնզե մեդալակիր:

Կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր' զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

Կարապետյան-Սենեկալը զույգը՝ ընդհանուր 127,92 միավորով նվաճեց Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալ: