armnoc.am  Ձյուդոյի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը դարձել է Ավստրալիայում ընթացող վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Նոյեմբերի 13-14-ին Ավստրալիայի Վոլոնգոն քաղաքում ընթանում է ձյուդոյի Oceania open առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր 27-ամյա Ժաննա Ստանկևիչը: 3-րդ տեղի համար պայքարում Ստանկևիչը հաղթեց արգենտինուհի Օրիցյա Գոնսալեսին և նվաճեց բրոնզե մեդալ: Oceania open առաջնությանը մասնակցում են 39 երկրի 191 մարզիկ:

Ավելի վաղ, Ստանկևիչը ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի շարքին դասվող African Open, Port Louis 2015 ներկացուցչական մրցաշարում ու 52 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն: