Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամներն առաջին մեդալն են նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունում:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշում Հայաստանից Դավիթ Օվասափյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափեց ղազախ Մանսուր Շադուկաևի հետ և հաղթեց:
Հայաստանից 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը նոյեմբերի 3-ին կմրցի երիտասարդների ԱԱ-ի չեմպիոնի կոչման համար: