armnoc.am  Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել «Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարում:

61 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշն երեք գոտեմարտ է անցկացրել և զբաղեցրել մրցանակային 3-րդ տեղը: 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:2 հաշվով զիջել է իրանցի Ղիյասի Մորթեզային և զբաղեցրել 5-րդ տեղը:

«Թախթիի Գավաթ»-ի միջազգային 36-րդ մրցաշարը, որին մասնակցել են 15 երկրի ըմբիշներ, կայացել է հունվարի 14-15-ը Թեհրանում: