Ավելի քան 500 տուն փլուզվել է Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնիի մամուլի ծառայությանը:

 

Իշխանությունները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ ստորգտենյա ցնցումների հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ 10-ը՝ վիրավորվել:

 

Նախագահը հրահանգել է կառավարական հանձնաժողով ձևավորել՝ երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով: Այն գլխավորում է փոխվարչապետ Ազիմ Իբրոհիմը: