Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հարցաքննության է կանչել գործարար Միխայիլ Խոդորկովսկուն՝ որպես քրեական գործով մեղադրյալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խոդորկովսկին այդ մասին հաղորդագրություն է զետեղել Twitter-ում՝ կցելով ծանուցագրի պատկերը:
Փաստաթուղթն ուղարկել են Բորիս Խոդորկովսկուն՝ մեղադրյալի հորը: Ծանուցագրի ստորին մասում գրված է. «Քանի որ Մ. Բ. Խոդորկովսկին գտնվում է ՌԴ-ի սահմաններից դուրս, նրա ներկայանալը հնարավոր չէ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: